Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 52rd.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել "Ազատություն" ռադիոկայանին՝ "Ռուսաստանը և ես" նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Ինչպես տեղեկացանք "Ազատություն" ռադիոկայանի մեր գործընկերներից, նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին և Վլադիմիր Որոնինը, Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին, Ուկրայինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաև Ստանիսլավ Շուշկևիչը և Նինո Բուրջանաձեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը "Ազատության" կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բացառիկ լուսանկար և տեսանյութ հարցազրույցից:

Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 5Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 4Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 6Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 3Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 2Հարցազրույց «Ազատություն» ռադիոկայանին / 1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել