Վաղը Սերժ Սարգսյանը գնալու է Մոսկվա՝ Վ.Պուտինին հանդիպելու:
Այցն անսպասելի է, այսինքն՝ նախապես պլանավորված չէր: Եվ սպասելի է, քանի որ սահմանային սրացումից հետո Մոսկվան իր մոտ է կանչում նրան, ում համոզելու ինչ-որ բան ունի:
Ուստի մի քանի միամիտ մտքեր:
Խնդիր.
Ինչպես ամրապնդել Ս.Սարգսյանի կռնակը և մարմնի մյուս մասերը Պուտինի հետ խոսելիս, սակայն այնպես, որ հնարավոր չլինի զիջել Հայաստանի շահերը՝ ստանալով անձնականը: Որ շարժումը կրկին չօգտագործվի իշխանության ամրապնդման համար:
Պատասխան՝
1. Միացնել արտաքին և ներքին քաղաքական հարցերը՝ մեկ ընդհանուր օրակարգում սեղմելով Սերժ Ազատիչի մանևրելու հնարավորություններն ի բարօրություն հենց իրեն:
2. Համաձայնեցնել նման միասնական դիրքորոշումը՝ անկախ Կրեմլի նկատմամբ դիրքորոշումների առանձնահատկություններից:
ԵՏՄ կողմ քվեարկածները, երբ վտանգն անցնի, իհարկե կներկայացնեն կատարվածը՝ որպես գցվածների, լքվածների ջղայնություն և հանգիստ խղճով հետո կվերահաստատեն իրենց հարաբերությունները ռուսների հետ:
4. Եվ իհարկե, Հայաստանի քաղաքական ուժերը այս խաղը պիտի խաղան պասերով, պասերով իրար հետ, ոչ թե ռուսների:
Գրում եմ, որպես շարքային հրաձիգ, իմ անձնական կարծիքը: