Հայաստանի գյուղերից մեկում 10 տարի առաջ մի ափյուռքահայ կին էր եկել՝ տիկին Եվգենյան: Հանդիպում է գյուղապետի հետ, պատմում, որ իր երազանքն է եղել ինչ-որ բանով օգտակար լինի հայրենիքին և թոշակի անցնելուց հետո ունի մոտ 60 000 դոլար խնայողություն, որից 30000 ը ցանկանում է նվիրաբերել: Արդեն ԱՄՆ-ում որոշել է, 15000 ը կնվիրաբերի դպրոցին, 5000 ը կվճարի անապահով ազատամարտիկների ընտանիքների երեխաների Բուհ-ի ուսման վարձ, 5000 ը հին եկեղեցու վերանորոգմանը, 5000 ով էլ գյուղի որևէ հրատապ խնդիրների լուծման համար կարելի է օգտագործել: Գյուղապետն ասում է,
-Տիկին Եվգենյա 5 օրից մեր եկեղեցու ուխտն է,հենց այդ օրն էլ ձեզ կծանոթացնեմ մեր գյուղացիների հետ, թող ամեն ինչ ընթանա ավելի ջերմ մթնոլորտում:
-Վայ շատ լավ շատ ուրախ կլինեմ, գիտե՞ք հենց նոր մի միտք ծագեց, այդ օրը միշտ մկրտության արարողություն է լինում չէ՞, մոտավորապես քանի՞ հոգի են մկրտվում:
-Դե միջինը 5-6:
-Շատ լավ է, ես ցանկանում եմ այդ օրը բոլոր մկրտվող երեխաներին ոսկե խաչ նվիրել ՝ մոտ 100 դոլարի սահմաններում,ինչ կասեք վատ մտահղացում չի չէ՞:
-Հրաշալի մտահղացում է, խոսքեր չունեմ:
-Որ այդպես է, Ձեզ պիտի մի բան խնդրեմ, հայտարարություն կտա՞ք ՝ պարզելու համար թե ովքեր են, որ ես իմանամ քանի խաչ գնեմ:Հայտարարության մեջ նշեք որ բարի նպատակով եմ ուզում իմանալ, ով եմ ես և մեծ պատիվ է ինձ համար նման օրով նման նվեր անել:
-Խնդիր չկա հենց այսօր կգրեմ և կփակցնեմ գյուղի մարդաշատ վայրերում, որպեսզի տեսնեն և նախապես գան գյուղապետարան գրանցվեն:
3 օր անց:
-Բարև Ձեզ ինչպե՞ս եք եկել եմ ցուցակի հետևից պատրա՞ստ է,այսօր իջնելու եմ Երևան միանգամից գնեմ հետս բերեմ
-Շնորհակալություն, դուք ինչպես եք,այո պատրաստ է,բայց խորհուրդ կտայի Ձեր որոշումը փոխել:
-Վայ ինչի՞ ինչ խնդիր, գյուղացիները վիրավորվե՞լ են իմ առաջարկից:
-Ոչ ինչ եք ասում ընդհակառակը:
-Դե որ այդպես է խնդիր չկա տվեք ցուցակը:
Կես րոպե լռություն ու տիկին Եվգենյան ցուցակին նայելով կապտած...
-250 հոգի՞, բայց ոնց ձեր գյուղն ընդամենը 500 բնակիչ չունե՞ր:
-Դե հա տիկին Եվգենյա ճիշտ գիտեք, բայց չգիտեմ ինչի այս տարի մկրտվողների քանակն աննախադեպ աճել է,ճիշտն ասած ես էլ չեմ հասկանում ինչի: Բերեք ձեր որոշումը փոխեք:
-Ոչ ոչ ախր ես խոստացել եմ, ինչպե՞ս կարող եմ դրժել խոստումս, անպայման լինելու է, բայց ըըըմմմ 25000 դոլա՞ր...
Շարունակելի,ասեմ համընկնումներ չկան իրական պատմություն է, եթե հետաքրքրեց կպատմեմ խեղճ կնոջ հետագա ճակատագրի մասին մեր երկրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/894265990657755?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել