Ժամը 21-ի մատույցներում Բաքվի իշխանական ու իշխանամերձ մի քանի թերթ /նրանց թվում տխրահռչակ Հաքին, Թրենդ, Ապա, Դեյ.ազ/ լուր են տեղադրել, թե իբր ադրբեջանական բանակը վնասազերծել է գրոհի դիմած հայկական դիվերսիոն-հետախուզական խումբ, երկուսին սպանել են եւ զոհեր կան: Քաջատեղյակ լինելով ադրբեջանական պրոպոգանդայի նյուանսներին, լուրի որոնում տվեցի ու պարզվեց.... տրոլինգ է, իսկ տեքստը հանդիպում է այլ կայքերում՝ տեղադրված ավելի վաղ...
Ահավասիկ. գուգլը այդ նյութը ցույց է տալիս ոչ միայն հիշյալ լրատվամիջոցներում՝ տեղադրված թե՛ գրեթե նույնական ժամերի՝ այս պահից 3 (haqqin.az) եւ 4 (trend.az, day.az) ժամ առաջ, թե՛ նաեւ մինչեւ 8 (proline-az.com), 13 (disput.az) ժամ առաջ տեղադրվածով.... Իսկ դա նշանակում է, որ այդպիսի թարմ լուր գոյություն չունի: Ասեմ, որ որոշ լրատվամիջոցներում այն վերնագրվել է ՇՏԱՊ:
Թերեւս խոսքը նախօրեին փոխհրաձգության ժամանակ զոհված մեր երկու պայմանագրային զինծառայողների մասին է, որոնց այժմ էլ փորձում են քարոզչական նկատառումներով ներկայացնել իբրեւ դիվերսանտ-հետախույզներ՝ ձեռքի հետ էլ Ադրբեջանի ոչխարակույտ բանակին վերագրելով չեղած «սխրանք»...
Կից նյութն՝ այստեղ։