Վրաստան, որի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում տուրիզմը՝ կազմելով շուրջ ՀՆԱ-ի 7%-ը, անցած 8 ամիսների ընթացքում այցելել են 3.9 մլն օտարերկրյա քաղաքացիներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ցանկում առաջատարն է Հայաստանը: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ 2015թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին հարևան Վրաստան են այցելել ՀՀ 943.000 քաղաքացիներ: Հաջորդն Ադրբեջանն է՝ 931.000, Թուրքիան՝ 916.000, Ապա Ռուսաստանը՝ 642.000 և Ուկրաինան՝ 94.000 այցելուով:
Վրաստան այցելող հայաստանցիների թիվն առավելապես աճում է հանգստի սեզոնին՝ հուլիս-օգոստոս ամիսներին:
Ի դեպ, նախորդ տարի Վրաստան այցելել է շուրջ 5.5 մլն զբոսաշրջիկ, այդ թվում՝ 1 մլն 280 հազ. Հայաստանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/758136017642186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել