2015-ի առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանված մոտ 847 մլն դոլար ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Մասնավորապես՝ տարեկան արտահանման մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը` 268 մլն դոլար, պատրաստի սննդի արտադրանքը` 154 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (սև մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ և արտադրանք պղնձից, ալյումին և արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա և արտադրանք դրանցից)` մոտ 142 մլն դոլար և թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք և այլն)` 124 մլն դոլար:
Այս 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած կազմում է մոտ 688 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/697997260334930?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել