Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքում՝ միաժամանակ երեք տարբեր վայրերում, PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական անվտանգության ուժերի վրա: Փոխհրաձգությունների արդյունքում վիրավորվել են թուրք զինվորներ, իսկ շրջակա տարածքի տները, խանութները կրել են զգալի նյութական վնաս: Սա աննախադեպ հարձակում է եղել, որն իրականացվել է միևույն ժամանակ քաղաքի տարբեր հատվածներում: Բախումները տևել են մոտ 30 րոպե, այնուհետև PKK-ի զինյալները տարածքից աննկատ հեռացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



