Armenpress.am-ը գրում է.

Նախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Տավուշի սահմանի ուղղությամբ հատվածաբար կրակոցներ հնչել են, սակայն ոչ նախորդ օրերի ինտենսիվությամբ:

«Ընդհանուր վիճակը նորմալ է, կան կրակոցներ, սակայն իրադրությունը նախորդ օրվա նման լարված չէ»,- հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը:

Սեպտեմբերի 2-ին և 3- ին ադրբեջանական կողմը կրակահերթերի տակ է պահել Տավուշի մարզի ողջ սահմանը՝ կրակելով սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի հետևանքով Վազաշեն գյուղում վիրավորվել էին երեք քաղաքացիական անձինք, ովքեր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել