Replik.am-ը գրում է.

Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռինգում մենամարտել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Առաջարկը եղել է օգոստոսի 4-ին, երբ ՌԴ նախագահը գտնվելիս է եղել Ռուսական կղզում: Պրիմուրիայում Պուտինին ընդունել է նահանգապետ Վլադիմիր Միկլուշևսկին, չինական պատվիրակությունը և հայտնի դերասանը: Հենց այդ ժամանակ էլ Չինաստանի փոխվարչապետը նկատել է, որ Պուտինն ու Սիգալի զբաղվում են արևելյան մարտարվեստներով և նրանց առաջարկել է ուժերը չափել ռինգում. «Ես հրաժարվում եմ»,-կատակել է Պուտինը:

Նշենք,որ Վլադիմիր Պուտինը ձյուդոյով զբաղվում է 11 տարեկանից: Նա նաև զբաղվում է  սամբոյով և ոչ մեկ անգամ է դարձել Սանկտ Պետերբուրգի առաջնության հաղթող: Նա նաև կարատեի սև գոտի ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել