Yerkir.am-ը գրում է.
Ասօր ԱԺ լսումների ընթացքում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը, ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը չափազանց ոգևորվեց, երբ խոսք գնաց նույնասեռ ամուսնությունների իրավունքի մասին, որը ներկայացնում էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
ՀԿ ներկայացուցիչը նախ սկսեց տեղից անգլերենով բղավել: «Լավ է, որ անգլերեն գիտեք, բայց հայերեն էլ կարդացեք»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:
ՀԿ ներկայացուցիչը չլռեց, սկսեց մեղադրել հենց Հրայր Թովմասյանին: «Բարձր խոսելը ճիշտ խոսել չի նշանակում: Մատն էլ թափ մի տվեք»,- ասաց Հրայր Թովմասյանը, սակայն` ապարդյուն, ՀԿ ներկայացուցիչը չէր պատրաստվում լռել: «Էս ով ա՞, ոստիկանություն կանչեք»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը՝ շարունակելով մեկնաբանել սահմանադրական փոփոխությունները:



