Lurer.com–ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայության կայքում հայտնվել է Օդեսայի շրջանի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին խնդրագիր. փոխանցում է LifeNews-ը:

Խնդրագրի հեղինակի կարծիքով՝ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել, ինչպես նաև վերացնել կոռուպցիան:

Խնդրագիրն արդեն ստորագրել է 1.246 մարդ: Նախաձեռնությունը քննարկելու համար անհրաժեշտ է 25 հազար ձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել