CAFC-720x365ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի դատարանը քաղաքապետարանի աշխատող Քիմ Դևիսին բանտարկել է գեյերի ամուսնությունը գրանցելուց հրաժարվելու պատճառով` կրոնական համոզմունքներից դրդված, հայտնում է Fox News-ը:

Բանտարկության ճշգրիտ ժամկետ դատավորը չի նշել: Նա հայտնել է Դևիսին, որ նա կգտնվի բանտարկության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանայել իր դիրքորոշումը:

Դևիսը հրաժարվել է գրանցել միասեռ ամուսնությունները` հայտարարելով, որ դրանք հակասում են իր կրոնական համոզմունքներին: Սակայն ամուսնությունների գրանցումը մտել է նրա ծառայողական պարտականության մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գերագույն դատարանը միասեռ ամուսնությունների արգելքը ընդունեց որպես հակասահմանադրական` օրինականացնելով դրանք ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Դևիսի կողմնակիցները և հակառակորդները մի քանի ժամ շարունակ ֆեդերալ դատարանի շենքի մոտ ցույցեր են արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել