Armlur.am-ը գրում է.
Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը, սահմանադրական բարեփոխումների ընթացքը, որի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանդիպումների ընթացքը: Նիստոիմ քննարկվել են նաև ՏԻՄ ընտրությունների հարցն ու ինչպես արդեն հայտնել էինք, անդրադարձ է կատարվել նաև արդարադատության նախարարի պաշտոնին Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցին:
Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը` բոլորը քննադատում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ սահմանին լարված իրավիճակ է, բայց նա նախագահականում հանդիպումներ է ունենում, Շարմազանովը նշեց, թե համաձայն չէ այդ քննադատությունների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



