ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային գծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ և ՊԲ-ի հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել