ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն ՀովհաննիսյանըRazm.info-ն գրում է.

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացվելու է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Զորավարժությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ում մամուլի ասուլիս է տալիս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը հաղորդում է ասուլիսի մանրամասները.

16։00 Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե Տավուշի մարզում սահմանային իրավիճակի պատճառով բնակիչներին տարհանում են, «Շանթ-2015» զորավարժությունների սցենարի մի մասն է։ Տավուշում ստեղծվել է ուսումնական կենտրոն, որտեղ մի քանի հարյուր մահճակալ է տեղադրվել, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, ինչի նպատակն է պարզել, թե անհրաժեշտության դեպքում ինչպես է իրականացվելու բնակիչների տարհանումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել