Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ռազմական հակամարտությունների պատճառով շուրջ 13 միլիոն երեխա հնարավորություն չունի դպրոց հաճախելու: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Զեկույցում ասվում է, որ մի ամբողջ սերունդ դուրս է մնում կրթական համակարգից:
Հիմնադրամի տարածաշրջանային պատասխանատու Փիթեր Սալաման ասել է, որ շատ արտագաղթածների համար երեխաների կրթությունն ամենակարևորն է, ինչը ստիպել է նրանց լքել իրենց երկրները` Սիրիան, Իրաքը, Եմենը և Լիբիան:
Այս երկրներում հաճախ տեղի են ունենում հարձակումներ դպրոցների վրա, այդ շինությունները վերածվում են փախստականների ապաստարանների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել