Araratnews.am-ը գրում է.
Ելի համալսարանի գիտնականները պնդում են, որ Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան նախկինում կարծում էին: Նրանք ավելի քան 3,04 տրիլիոն ծառ են հաշվել մեր մոլորակի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թոմաս Քրոութերի ղեկավարությամբ կազմակերպված ուսումնասիրության հիմքում ընկած են արբանյակային նկարահանումները: Ըստ նրանց` ամենաշատ ծառերն աճում են արևադարձային գոտիներում:
Այս հետազոտությունը պատվիրել է երիտասարդական մի կազմակերպություն, որն աշխատում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Երիտասարդները մտադիր են տնկել մինչև մեկ միլիարդ ծառ, և դրա համար նրանց անհրաժեշտ էր ունենալ աշխարհում տիրող վիճակի մասին պատկերացում:
Ըստ հետազոտական խմբի` ամեն տարի աշխարհում հատվում է շուրջ 15 մլրդ ծառ, մինչդեռ դրա փոխարեն տնկվում է 5 մլրդ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել