Hraparak.am-ը գրում է.

Օրերս Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արտառոց դեպք է եղել․ Ձախափնյակ թաղամասի 21 շենքի բնակիչ Մկրտիչն զանգել է 911 ծառայություն եւ ասել, որ եթե 30 րոպեի ընթացքում իրեն լրագրող չմոտենա, կպայթեցնի շենքը:

Երբ փրկարարները ժամանել են ահազանգի հետքերով, պարզվել է, որ 33-ամյա տղամարդը միայնակ փակվել է իր բնակարանում եւ պահանջում է լրագրող, ով կլուսաբանի իր դժվար սոցիալական վիճակը, հակառակ դեպքում կպայթեցնի շենքը:

Փրկարարներին հաջողվել է համոզել նրան բացել բնակարանի դուռը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տղամարդու մոտ պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել: Պարզվում է, սակայն, որ նա հասցրել է կոտրել ճաշասենյակի կահույքի եւ պատուհանի ապակիները, ստանալ մարմնական վնասվածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել