Արդոք գիտե՞ք, որ ձիթապտղի յուղն ի վիճակի է հրաշքներ գործել, հատկապես եթե խոսքը գեղեցկության ու առողջության բաղադրատոմսերի մասին է:

Իր օգտակար հատկությունների շնորհիվ ձիթայուղը լավագույն ընկերն է երիտասարդության ու գրավչության համար ձեր պայքարում: Իսկ այլ բնական բաղադրիչների հետ միասին այն բառացիորեն հրաշքներ է գործում բազմաթիվ կանանց համար:

Ձեռքերը ցանկացած կնոջ այցեքարտն են: Ցանկանո՞ւմ եք, որ եղունգները չշերտազատվեն ու երկար լինեն:

Առաջարկում ենք այս փորձված բաղադրատոմսը, որն ամրացնում է եղունգները, արագացնում դրանց աճը բառացիորեն ձեր աչքի առաջ:

Հարկավոր է

Մի քիչ ձիթայուղ
նարնջի թարմ հյութ
1 սխտոր

Ի՞նչ անել

1. Ճզմեք սխտորը ու խառնեք նարնջի հյութի հետ:

2. Նախ՝ եղունգները մոտ 10 րոպե դրեք սխտորի ու հյութի խառնուրդի մեջ, ապա մոտ 5 րոպե դրեք ձիթայուղի մեջ:

Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ մանրամասն նկարագրված է ամբողջ գործընթացը:

Օգտակար է նման վաննաներ անել շաբաթը գոնե երկու անգամ: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել