«Մարդկությունը դաս չի առնում» շարքից. 1938-ին Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը Հիտլերի ախորժակը բավարարելու և նրան ընդդեմ ՍՍՀՄ-ի ուղղորդելու համար Գերմանիային նվիրեց Չեխոսլովակիայի Սուդետական մարզը: Բայց դա չօգնեց, և սկզբում Հիտլերն իր հայացքն ուղղեց ոչ թե արևելք, այլ արևմուտք: Ավելի քան 70 տարի անց արևմուտքը փորձեց սիրիացիներին ազատել երկրի նախագահ Ասադի վարչակազմից, սակայն արդյունքում ստացավ մահմեդական ծայրահեղականների կազմավորում: Լեհաստանի վրա Հիտլերի հարձակմանը խոչընդոտելուն կոչված քայլերը կատարվեցին, երբ բանը բանից անցել էր: Իրաքցի և սիրացի ծայրահեղականների դեմ ռեալ քայլեր իրագործելու փոխարեն արևմուտքում ինչ-որ կոչեր են հնչում՝ վախենալով օգտակար լինել Ասադին: Երևի այսօր Արևմուտքին անհրաժեշտ է մի նոր Չերչիլ (որը սովետական կոմունիստներին և անձամբ Ստալինին ատելով հանդերձ՝ համագործակցեց նրա հետ ընդդեմ Հիտլերի), որպեսզի ձեռք մեկնի Հ.Ասադին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել