Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին նախագահի ընտրության հերթական նիստը տեղափոխել է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է լիբանանյան ազգային NNA գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ տեղափոխման մասին որոշումը պայմանավորված է եղել քվորումի բացակայությամբ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ խորհրդարանը պետք է նախագահ ընտրեր սեպտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ ավելի քան 20 անգամ նախագահի ընտրության խորհրդարանական նիստին ներկայացել է պատգամավորների կեսից պակասը։
Լիբանանի խորհրդարանը ներկայումս գրեթե հավասարաչափ կիսված է արևմտամետ և սիրիամետ բլոկների։ Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել