Մենք երբեք չենք գոհանում նրանով, ինչ ունենք: Երբ մենք փոքր ենք, չենք գնահատում էն, թե ո՞նց կարող ենք գնալ մանկապարտեզ, խաղալ մեր հասակակիցների հետ, երգել, արտասանել, ինչքան սիրտդ կուզի ու ցերեկը քնել ՝ դաս սովորելու կամ աշխատելու կամ ամբողջ աշխարհի հոգսն ուսերիդ վերցնելու փոխարեն, ու էդպես մեր չգնահատելը տարիներով փոխանցվում ա ու դառնում մեր կյանքի մի մասը: Երևի հենց դա է պատճառներից մեկը, որ մեր անցյալը միշտ ավելի լավն է թվում, քան ներկան, իսկ ապագայում մենք պատրաստվում ենք այն անցյալից ավելի լավը դարձնել, ու երբեք չեն փորձում բաց աչքերով նայել ներկային, վերցնել էստեղ եղած գեղեցիկն ու դրա հիման վրա ստեղծել ապագան, ու էդպես, մեր ամեն հաջորդ օրը հենված չի լինում այսօրվա վրա և չի ունենում հիմք, այլ մի տեսակ ավազի վրա սարքած տան պես ենք ամեն հաջորդ օրը ստեղծում, ինչի արդյունքում օրվա քամիներն ու անձրևները քանդում են մեր կառուցածը, ու մենք նորից մտածում ենք, որ երեկ ավելի լավ էր, ու որ վաղը նորից ամեն ինչ կուղղենք, կդարձնենք ճիշտ:
Ինքս, երևի, ամբողջ կյանքի ընթացքում միայն մի շատ կարճ ժամանակահատված եմ փորձել այսօրով գոհանալ, բայց դա շատ կարճ էր ու չհասցրի սովորել դրան ու հիմա, երբ հետ եմ նայում, փորձում եմ մի տեսակ հետ գնալ ու նորից լինել էնպիսին, ինչպիսին էի ու դրա արդյունքում մի տեսակ մոռանում եմ ապրել, ու ստացվում է նորից նույն ավազի վրա կառուցված տունը:
Երկար գրեցի, թե ինչ, մտքիս թելը կտրվեց ![]()



