Lragir.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին, տեղեկացնում է kazinform.kz-ը:

Նազարբաևը նշել է, որ արագ տեմպերով իրականացվում են Ղազախստանում արդյունաբերական հզորություններ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունները: Ներկայիս դրությամբ կողմերն արդեն 25 համաձայնագիր են ստորագրել համատեղ արդյունաբերական օբյեկտների կառուցման վերաբերյալ:

Նազարբաևն ընդգծել է, որ «Նոր Մետաքսի ճանապարհ» և «Նուրլի ժոլ» ծրագրերը նոր հնարավորություններ են բացում երկու երկրների ռազմավարական գործընկերության ամրապնդման համար: Ղազախստանի նախագահն ասել է, որ Մետաքսի ճանապարհի ղազախական հատվածն ամբողջությամբ պատրաստ է. Ղազախստանից Ռուսաստան ավտոճանապարհ է կառուցվել, Կասպից ծովում նավահանգիստներ, Իրանով դեպի Պարսից ծոց երկաթուղի է կառուցվել, միմյանց են կապված Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել