
Ըստ Սքրանթոնի համալսարանի աշխատակիցների՝ պոպկորնը գերուտելիք է, քանի որ հարուստ է պոլիֆենոլներով, հայտնում է express-novosti.ru-ն: Այդ նյութերը հակազդում են ազատ ռադիկալներին, պաշտպանում են քաղցկեղից, սրտանոթային համակարգի հիվանդություններից, բորբոքային պրոցեսներից:
Այսպես, պոպկորնի ստանդարտ փաթեթը առնվազն 300 միլիգրամ պոլիֆենոլ է պարունակում: Համեմատության համար ասենք, որ նույն քանակությամբ մրգերում երկու անգամ պակաս պոլիֆենոլ կա: Բացի պոլիֆենոլից՝ գիտականները պոպկորնում հայտնաբերել են բջջանյութ և վիտամին B: Գլխավորը՝ պոպկորնին աղ ու շաքար չավելացվի:
Պարզվել է նաև, որ ֆիլմի գովազդը պակաս ազդեցություն է ունենում, եթե դիտողներն ընթացքում պոպկորն են ուտում: Եթե բերանը զբաղված է, նոր ապրանքանիշերի անունները հիշելու գործընթացը խախտվում է:
Գիտնականները փորձ են կատարել 96 կամավորի մասնակցությամբ: Նրանք բոլորը ֆիլմ են նայել, իսկ կեսին պոպկորն են տվել (պոպկորնի պաշարը մշտապես համալրվել է): Մյուս կամավորները մի կտոր շաքար են ստացել: Մեկ շաբաթ անց մասնակիցներին խնդրել են գնահատել մթերքները, որոնցից որոշներն ավելի վաղ ցույց են տվել գովազդով:
Շաքար կերած մարդիկ ապրանքներն ավելի բարձր են գնահատել, և դրանց վերաբերյալ ավելի դրական հոգեբանական պատասխան են տվել, քան պոպկորն կերածները: Ստացվել է, որ պոպկորն ուտելը նվազեցրել է գովազդի արդյունավետությունը, նշում է հետազոտող Սաշա Տոպոլինսկին: