Հայաստանի բազմաթիվ աղջիկներ փող են հավաքում ու հետո ծախսում մի հատ լավ փիառված ու իբր համաշխարհային հռչակ ունեցող բրենդների կոսմետիկա և օծանելիք իրացնող «Rouge» խանութների ցանցում՝ գաղափար չունենալով անգամ, թե իրականում ինչ ծագում ունեն այդ օծանելիքները, և ինչպես են դրանք հայտնվում Հայաստանում գործող «Rouge» խանութներում:
Իսկ դուք կզարմանա՞ք, եթե ես ձեզ ասեմ, որ «Rouge»-ի հայաստանյան 7 խանութներից և ոչ մեկում չկա ոչ մի միլիգրամ իրական բրենդային օծանելիք, ու այն ամենը, ինչի համար դուք տասնյակ հազարավոր դրամներ եք տալիս, իրականում արժե մի քանի անգամ էժան ու պատրաստվում է առավելապես Թուրքիայում:
Իրականում «Rouge»-ի բրենդային օծանելիքները նույնքան բրենդային են ու նույքան որակյալ, ինչքան Լֆիկի պատրաստած բրենդային օղիներն ու վիսկիները: Ինչպես է իրականում ընկերությունը ստանում իր պրոդուկցիան: Թուրքիայում գործում են հարյուրավոր միջին ու մանր քիմիական արդյունաբերություն արտադրող գործարաններ ու արտադրամասեր, որոնց պրոդուկցիան մեծածավալ առևտրի պարագայում կոպեկներ արժի: Օրինակ՝ նման արտադրանք բոլորս էլ տեսել ենք Երիտասարդական մետրոյում, որտեղ միլիգրամներով տարատեսակ օծանելիքներ էին վաճառում ու ասում էին, որ դա ֆրանսիական ա:
Հիմա պարզ ա, թուրքերն էլ են հասկանում, որ թուրքական օծանելիք ասվածն այդքան էլ գրավիչ չի հնչում, այդ թվում նաև Հայաստանի համար, և տարբեր լեգալ ու ոչ լեգալ ճանապարհներով հասնում են նրան, որ իրենց պրոդուկցիան կարողանում են վերնագրել որպես ֆրանսիական, անգլիական և այլն: Որոշ ընկերներ լիցենզիա են ձեռք բերում, որոշ ընկերներ ֆրանչայզինգով են դա անում, որոշները՝ պատենտների միջոցով, իսկ կան նաև այնպիսիք, ովքեր պարզապես զբաղվում են ակնհայտ կեղծարարությամբ և առանց որևէ փաստաթղթային ու տեխնոլոգիական հիմք ունենալու՝ շտամպով օծանելիք են արտադրում՝ վրան տարբեր բրենդների անուններ նշելով:
Այ «Rouge»-ը հենց այսպիսի ապրանքներ էլ ներկրում է Հայաստան, ու այն օծանելիքը, որը, ասենք, 3 դոլար է իր համար արժեցել, վաճառում է 30 դոլարին համարժեք դրամով, իսկ որը 10 է արժեցել՝ 100-ով: Առանց չափազանցնելու եմ ասում, «Rouge»-ում մեկին տաս գին են մտնում ու ընդ որում՝ վաճառում են ցածրորակ պրոդուկցիա, ինչում համոզվելու համար կարելի է ամենապարզ էքսպերտիզա անցկացնել:
Այնպես որ, մի խաբվեք հնչեղ անուններին ու փիառին: Եթե դուք որակյալ օծանելիք եք ցանկանում ձեռք բերել, ապա «Rouge» խանութները վերջին տեղն են, որտեղ պետք է փնտրել դրանք: