Araratnews.am-ը գրում է.
Գիտնականները հետազոտության ժամանակ պարզել են, որ մարդուն օգտակար է սովորել սեփական սխալների վրա, քանի որ այդ դեպքում գլխուղեղը ստացած տեղեկությունն օգտագործում է ոչ թե վհատվելու կամ տխրելու համար, այլ որպես նյութ` հետագայում սեփական սխալները չկրկնելու համար:
Գիտնականները նշում են, որ նյարդային համակարգն ընտելացնելու ու գերազանց արդյունքներ ստանալու երկու մեթոդ գոյություն ունի : Դրանցից առաջինն այն է, երբ գլխուղեղը խուսափում է բացասական քայլերը կրկնելուց` հիմնվելով նախկին սխալների վրա: Երկրորդը` դրական գործողությունների խրախուսման մեթոդն է:
Սակայն, ըստ գիտնականների` գոյություն ունի նաև միջանկյալ մի մեթոդ: Սկզբում մարդիկ թեստեր են լրացրել. բացասական արդյունքի դեպքում նրանք տուգանվել են, իսկ դրականի դեպքում` խրախուսվել: Երրորդ փուլում, երբ մասնակիցները թույլ են տվել սխալներ, նրանց բացատրել են, թե որոնք են դրանք և ինչպես պետք է խուսափել դրանցից:
Գիտնականները պարզել են, որ երրորդ փուլի ընկալումները գլխուղեղի կողմից շատ նման են եղել երկրորդ փուլի ընկալումներին: