Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի հունվար-հուլիսի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության` ֆինանսների նախարարությունից ստացված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի հիման վրա, մաքսային մարմիններից հավաքված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ճշտված ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա հունվար-հուլիսին 2014-ի հունվար-հուլիսի նկատմամբ արտաքին առևտրի ծավալները նվազել են նվազել է 19,9 տոկոսով և կազմել 2 մլրդ 657 մլն դոլար։
Հայաստանի արտահանումը հունվար-հուլիսին փոքր` 0,1 տոկոս աճ է արձանագրել՝ կազմելով 847 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 26,7 տոկսով՝ կազմելով 1 մլրդ 810 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել