Հեռուստալրագրող, բանաստեղծ

Հարգելի որոշ ու անորոշ գրիչ բանեցնողներ (լեզուս չի պտտվում` լրագրող ասեմ)

Ախր, հասկացեք (գիտեմ՝ դժվար բան եմ ասում), որ այդ ձեր խմբային ու դերձակային պրիմիտիվ վերլուծության շնորհը կարելի է օգտագործել մանկական անշառ հեքիաթներ գրելու մեջ: Գոնե էդ դեպքում մի «հերոսի» փոխարեն մի քանի հերոսներ կլինեն, թե չէ հոգնել ենք ձեր մոնո ներկայացումներից, որտեղ թողնում եք Գայլն անպայման ուտի Կարմիր գլխարկին, որ որսորդը գա ու թրըխկ…ազատի միամիտ թոռնուհուն, իմա` ժողովրդին…

Մնացյալը դեմագոգիա է, առավել ևս` պատրաստի դեղատոմսով` թե Փրկիչն ու Հեռատեսը կօգնեն թացը չորից զատել....

ՀԱԿ-ի ձևաթղթի կրիտերիաներով հայրենիք չեն կառուցում… Եվ, առհասարակ, հայրենիքը ձեր ապառիկ սիրո կարիքը չունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել