Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2015-ի ապրիլ-հունիսին աճել է 5,1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Համաձայն հրապարակված ցուցանիշների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում մեր երկրի ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 113 մլրդ 726 մլն դրամ: Առաջին եռամսյակի` հունվար-մարտ ամիսների նկատմամբ տնտեսական աճը երկրորդ եռամսյակում կազմել է 29,7 տոկոս: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել էր 875 մլրդ 575 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ ցուցանիշների ամփոփումը կատարվում է եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել