Այդպես էլ հետանկախության երկար ու ձիգ շուրջ 25 տարիների ընթացքում ոչ հայրենի իշխանությունները կարողացան դուրս գալ ստերետիպ դարձած մտածողությունից, որն է <ինչքան վատ, այնքան լավ> կարծրատիպը, այնպես էլ ոչ մի ժամանակվա արմատական հորջորջված ընդիմադիր կոչվածները չհասկացան, որ ընդիմադիրի խնդիրը միայն իշխանությանը հայհոյելը, ժողովրդին հավաքել հրապարակներում ու տուն ուղարկելը չէ, դրանով նորից իրագործխելով նույն թեզը <ինչքան վատ, այնքան լավ> -ը:Ասել է երկուսն էլ ձեռքը հարմար տեղավորել են ժողովրդի զգալի մասի, կարելի է ասել <կայուն մեծամնասնության> զարկերակին, լավ իմանալով <պուլսը> , հմտորեն օգտագործելով նույն այդ մեծամասնության քաղաքական գիտակցության <նրբերանգները>, ցավոք առայժմ ոչ մեկին ոչ ձեռնատու <նրբերանգները>, բայի իհարկե տվյալ պահի իշխանություններից և արմատական կոչեցյալ ընդիմադիրներից:
Իսկ իրական զավեշտն այնտեղ է, որ նույն՝ իրեն միայն հայհոյողի դերում պատկերացնող վայ -ընդիմադիրները նույն <կայուն մեծամասնության> պատկերացումներում դեռ շարունակվում են ընկալվել որպես արմատական ընդիմադիրներ, չնայած բազմաթիվ անգամ խաբվելուն ու հիասթափության իրար անընդմեջ հաջորդած ալիքներին, իսկ իշխանության պարագայում այնպես էլ մեռած է մնում ու վերակենդանացման նշաններ անգամ ցույց չի տալիս երբևէ լավ իշխանություն ունենալու տեսլականը:
Իհարկե, բարեփոխումների անհրաժեշտություն կա , ու դա զգացվում է ամեն պահի, միայն ոչ թե ՀՀ Սահմանադրության մեջ, այլ հասարակական կարծրատիպի վերածված մտածողությունում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/869451473146049?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել