Երբ 1990թվ.-ի խորհրդարանական ընտրությամբ ձևավորված Գերագույն խորհրդում Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անցկացնել Ժոկոյին, քանի որ խորհրդարանական տիպի պառլամենտում պատգամավորը պատգամավոր էր՝ իր խոսքի ու քվեի ուժը գիտակցող, 1991 թվականի նախագահական ընտրությունից հետո դրվեց պետական կառավարման այս միանձնյա կառավարվող մոդելը, որն ամրագրվեց առաջին՝ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեով ու գրեթե անփոխ գործում է առ այսօր: Ես, առանց վիրավորելու դիմացինին՝ իր կարծիքն ու դիրքորոշումն ունենալու համար, հասկանում եմ նաև նրանց, ովքեր դեմ են արտահայտվում ու «ոչ» են ասում ներկա սահմանադրական փոփոխություններին: Չէ՞ որ բոլորը չեն, որ դժգոհ են կառավարման այս անփոփոխ 20-24 տարվա մոդելից:
Ես «այո» եմ ասելու այս սահմանադրական փոփոխություններին, քանի որ «ո՛չ» եմ ասում գործող համակարգին:
Ու շատ լավ գիտակցում եմ, որ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո ՀՀ-ի ընդերքում գազ ու նավթ չի հայտնաբերվելու:
Բայց ունեմ հավատ. իմ ու ձեր զավակների ապագան ուզում եմ տեսնել լավ երկրում, որտեղ գնացքն այսօրվա ընկած վիճակից ռելսերի վրա է կանգնելու ու առաջ է գնալու:
Սա իմ անձնական լավատեսակն կարծիքն ու դիրքորոշումն է:
Հ.Գ. Դե, դիմացինին ու իր կարծիքը սուտի հարգող «friend»-ներ, սկսեք ինձ հեռացնել ձեր ընկերների շարքից: Բայց մեկ է՝ ուզում եմ՝ դուք էլ վերջիվերջո արժանապատիվ երկրում ապրեք: Ողջ լերուք: