Վերջին ժամանակներում ամենաշահարկվող երկու հարցերը Հայաստանում Արդարադատության նախարարի թափուր աթոռն (աթոռը շունչ ա քաշում ) ու սահմանադրական բարեփոխումներն ( մենք շունչներս պահել ենք) են: Ի՞նչ կապ կա էս երկուսի միջև: Չգիտեմ:
Բայց սրա մասին չի, որ էսօր ուզում եմ խոսել: Երկու բառ եմ ուզում գրել մեր <<գերգաղտնի>> դիվանագիտական կորպուսների մասին:
ՀՀ դեսպանները չգիտեմ հրապարակային հաշվետվությամբ հանդես գալիս են թե չէ, բայց եթե հրապարակային էլ չի, գոնե մամուլում ինչ որ բաներ պետք է ներթափանցած լինեն նրանց գործունեությունից: Միայն նշանակվելն ու պաշտոնից ազատվելն ենք իմանում: Էս տարի միայն ՄԱԿ ում Հայաստանի ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանն է մի քանի անգամ երևացել մամուլում, մնացած դեսպանները ՀՈՒՅԺ գաղտնի են: Հիշում եմ մի քանի տարի առաջ ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը ինչ որ թավջութակ կարողացավ գտնել ու բերել Հայաստան: Ու պըրծ: Արտաքին օրակարգը էդ թավջութակով սպառվեց:
Իմ կարծիքով ՀՀ դեսպանները պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի պահապանները: Որն է էսօր Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Ղարաբաղյան հարցը: Էսօր դեսպանատներին նայելով միտքս է գալիս Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկոն՝ հզորագույն Սովետական միության ղեկավարը, որի մասին ոչինչ չի ասվում: Բայց բանից պարզվում ա, որ ոչ թե գաղտնի էր Չեռնենկոյի գործունեությունը, այլ բան չկա, որ ասեն: Մարդը նշանակվեց ու մեռավ:
Մի հին անեկդոտ կար, դաշնակցականների մասին:
Հանդիպում են պոլսեցի Հակոբն ու Էրզրումցի Ասատուրը
_Է Ասադուր ինչու՞ տխուր ես:
_ Էէէէէէ Հակոբ, մեծ տղաս տղա կսիրե:
_Ասադուր, մխիթարվե գոնե սիրեկանը դաշնակցական ըլլա:
Մի շաբաթ հետո են հանդիպում
_Է Ասադուր նորեն տխուր ես:
_Հակոբ, միջնակ տղաս ալ տղա կսիրե
_Ասադուր, մխիթարվե անոր սիրեկանն ալ գոնե դաշնակցական ըլլա
Եվս մեկ շաբաթ անց
_Ասադուր դարձյալ տխուր ես
_Հակոբ, պըզտիկ տղաս ալ տղա կսիրե
_Ասադուր չեմ հասկընար, ձեր տուն մարդ մը չկա՞, որ աղջիկ սիրե
_Հակոբ, աղջիկս աղջիկ կսիրե:
Հիմա ասածս ինչ ա, մխիթարվենք, որ Ադրբեջանի դեսպանները տղա կսիրեն, այսինքն մեր համեմատ էական վատ են (ըստ Ահարոն Ադիբեկյանի):