Լյուդմիլա Սարգսյանը Բ26-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում օգտագործեց հետևյալ արտահայտությունը՝ «Մենք ՆԱԽԿԻՆՈՒՄ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական հակառակորդներ էինք...»...
«Նախկինում» բառի հիշատակումը ցույց է տալիս, որ այժմ արդեն Սերժի հետ ինքը քաղաքական հակառակորդ չէ, այլ դաշնակից կամ դաշնակցանման մի բան...
Լյուդմիլա Սարգսյանը խորհրդարան է մտել Կոնգրեսի ցուցակով, այսինքն՝ մի ուժի ցուցակով, որ ռեժիմի քաղաքական հակառակորդն է եղել ու է...
Հիմա սույն տիկինը, որ այլևս Սերժ Սարգսյանի քաղաքական դաշնակիցն է կամ դաշնակցանման մի բանը, ի՞նչ գործ ունի լինել ռեժիմին հակառակորդ ուժի խմբակցությունում և կրել այդ պատգամավորական մանդատը....
Հեչ սիրուն բան չէ, ռեժիմի տիկին դաշնակից կամ դաշնակցանման մի բան....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/890580567703190?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել