Ես զարմանում եմ՝ էս ինչ աղմուկ է բարձրացել այն հարցից` Մխիթարյանը կմեկնի՞ Ադրբեջան, թե՞ ոչ... Իմ կարծիքով` պատասխանն ավելի քան պարզ է: Անկախ նրանից՝ Պլատինին կամ Ինֆանտինին, թե մեկ այլ բարձրաստիճան ֆունկցիոներ կերաշխավորի` Հենրիխը միանշանակ չպետք է մեկնի: Նախ` ոչ մի երաշխիք չկա, որ տրիբունայից ինչ-որ անմեղսունակ ազերի ինչ-որ պարագաներ (դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ) չի նետի մեր ֆուտբոլիստի վրա, բացի այդ՝ որևէ մեկը չի կարող ասել, որ հենց Գաբալայի ադրբեջանցի խաղացողներից մեկը միտումնավոր ծանրագույն վնասվածք չի հասցնի, էլ չենք խոսում տարաբնույթ սադրանքների մեջ նրան ներքաշելու փորձերի և հարևան երկրի մառազմատիկ երևակայությանը բնորոշ այլ դրսևորումների մասին: Սակայն ամեն ինչից զատ. ո՞վ ասաց, որ Հենրիխն իրավունք չունի մեկ խաղ բաց թողնել: Ի վերջո, նա մեծ ծանրաբեռնվածությամբ` 4 «ճակատով» (Գերմանիայի առաջնություն, Գերմանիայի գավաթ, Ազգային հավաքական, Եվրոպական լիգա) խաղում է և կարող է նաև մեկ խաղ բաց թողնել, ինչը շատ բնական է: Ինչ խոսք, բոլորս կցանկանայինք, որ մեր ֆուտբոլային հանճարը մի քանի գեղեցիկ գնդակ ուղարկեր ադրբեջանական թիմի դարպասը, բայց վստահ եմ, որ նա իր «կորցրածը» հետ կբերի արդեն Դորտմունդում: Այնպես որ, բոլորովին չարժե այս հարցը դարձնել ինչ-որ կենսական խնդիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/526561440831190?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել