Մեր հասարակությունն է փակուղու մեջ, որի մեջ հայտնվել է սեփական կամքով: Այսօր մեզ ղեկավարում են մարդիկ, ովքեր ուղղակի ինչ-ինչ հատկանիշների, ճակատագրի գործոնով պայմանավորված՝ հայտնվել են էդ պոստերին ու հասարակության մի ստվար զանգվածի, ավելի ճիշտ՝ բացարձակ մեծամասնության դեպքում էլ, եթե ունենային նման հնարավորություն, ոչինչ չէր փոխվելու: Մենք էն հասարակությունն ենք, ում համար`
Կաշառք չվերցնող ու աշխատավարձով աշխատող պաշտոնյան անբաշար լոխ ա:
Որ ահռելի գումարներ ենք ծախսում՝ երեխուն լավ տեղ ուսման տալու համար, որից հետո էլ մաղարիչ ենք տալիս, որ լավ գործի նստի:
Որ ահռելի գումարներ ենք մուծում, որ երեխեն դասի չգնա, բայց ավարտի ու դիպլոմը դնի մկնիկի տակ՝ որպես խալի:
Որ նեղանում ենք, որ կաշառքը տալիս են գլխներիս:
Որ ոստիկանը համազգեստ ա հագնում, որ մի քիչ ավել դվիժենի ունենա, թեկուզ աշխատավարձը եսիմ ինչքան էլ չի:
Որ լիքը ջահել երազում ա գայիշնիկ դառնա, որ գայիշնիկները չկանգնացնեն:
Որ 5000 դրամով ընտրության ենք գնում:
Որ վարկով հարսանիք ենք անում, ինչ ա թե հարևանից լավ հարսանիքով պսակենք մեր երեխեքին:
Որ քանի հնարավորություն չունեն պաշտոնյային ձեռով բարևելու, ինչ ասես ասում են բարևողին, բայց որ ունենայինք հնարավորություն, ձեռը կպաչեին էլ (իհարկե, մի 1000-ի մեջ մի հոգի հաստատ տենց չի, բայց դե...):
Մի խոսքով՝ էդ պաշտոնյաներին մենք են բուծել ու դրա դեմն առնելու միակ ճանապարհն ինքնամաքրվելն ա ու նոր պահանջելը: Հավատացեք, եթե վերոթվարկյալներս ու էլի լիքը բաներ մեր միջից վերանան, ամեն ինչ ինքն իրեն կընկնի տեղը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1010970188942812?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել