Բուտաֆորիա կուսակցություններ, բուտաֆորիայի բուտաֆորիա կուսակցություններ, ես ու բաջանաղս կուսակցություններ, կուսակցություններ, որոնք ավելի քիչ քաղաքական կշիռ ունեն, քան միջին վիճակագրական երևանյան փաբում մեկ սեղանի շուրջ խեցգետին տաշող ընկերների խումբը, կուսակցություններ, որոնց առաջնորդները միայն ՀՀԿ մանդատով են իրավունք ստացել ԱԺ բուֆետից օգտվելու և այլն, և այլն, և այլն...
Պարապությունից սկսել եք «Երաժշտական փոստարկղի» ռեյտինգը մեջ-մեջ անել:
Հացի խնդիր է, պարզ է: Պարզ է նաև, որ միայն ժողովուրդն է ի զորու ձեզ դիմակայելու, ու հենց ժողովուրդը մասնատվում է ձեր պատճառով` դուք հասնում եք ձեր ուզածին:
Չգիտեմ՝ նախագահականի այսօրվա լուսանկարների հեղինակը ով էր, բայց այսքան կոմիքս մեկ օրում չէի տեսել: Դիտավորություն էր, թե պատահականություն` չգիտեմ:
131 պատգամավորների մեջ ունեմ մտերիմներ, բայց միևնույն է, այլևս հիասթափված եմ բոլորից: Չեմ կարողանում կիսաքաղցած ժողովրդի հաշվին եվրոպաներում հաճույքներ վայելողներին սրտացավ մարդ համարել: «Պետության համար ենք անում» լոլոները բազմապատկում են բացասական կարծիքս:
Ընկերներիցս մեկը, որը Հայաստանում երկու ԲՈՒՀ էր ավարտել և լուրջ բիզնես ուներ, զուգահեռաբար էլ ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում, այսօր ԱՄՆ-ում ճաշարանում տնտ. ապրանքների պատասխանատու է աշխատում և բացարձակ լռել է ֆբ-ում: Երբ հարցրի` ինչո՞ւ, պատասխանեց` ժամանակ չունեմ և որդիներիս ապագան ավելի կարևոր է, քան անարդյունք պայքարս:
Ժամանակ, մի բան, որ այսօրվա կուսակցական վեցյակները խելքից դուրս ունեն: Ուղղակի վաղվանից գոնե գյալաջի-հանդիպումներից առաջ դրեսս կոդ մտցնեն, որ գոնե ֆոտոները կոմիքսների չնմանվեն:
Հ.Գ. Սաղ հեչ, Նյու հնչակներն էլ, ՕԵԿ-ն էլ, Խոսրովի ՍՊԸ-ն էլ, Գեղամյանի վեցյակն էլ, բայց Բաբուխանյանը Սարգսյանի հետ ի՞նչ պիտի քննարկեր։ Չէ, լուրջ, ի՞նչ։