pic_690d0cdcaa15469ad64ed7b5451a838cՍան Քրիստոբալ դե Սեա քաղաքի բանվորները Գալիսիայում` Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, քանդել են նեոլիթյան ժամանակաշրջանի դամբարանը և դրա տեղում պիկնիկի համար սեղանիկ տեղադրել: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Բանվորները մոտ 6 հազար տարվա կառույցը քարակույտ են համարել և ոչնչացրել այն: Ինչպես պարզվել է ավելի ուշ` հուշարձանը Մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում էր ներառված և պետք է վերահսկվեր:

«Ժամանակակից բետոնե նստարանը պիկնիկի համար անուղղելի վնաս է հասցրել` փոխարինելով քաղաքի առաջին բնակիչների նախապատմական գերեզմանին»,- հայտարարել են շրջակա միջավայրի պաշտպանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել