Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Նույն օրը ՀՀ Նախագահը հանդիպել էր նաև ՀՀՇ ներկայացուցիչներիհետ, ՀՔԴՄ ներկայացուցիչների հետ։
Օգոստոսի 26-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։





