bushehr-nuclear-plantՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտահոգված չէ Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի հնարավոր փոխանցման կապակցությամբ։ Այդ մասին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Կանտրիմենը:

«Իրանը, համաձայն իր պայմանավորվածությունների, պարտավոր է կրճատել հարստացված ուրանի պաշարները՝ դրանց փոխանցման միջոցով։ Ռուսաստանին փոխանցելը հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկն է։ Մենք որևէ մտահոգություն չենք զգում այդ կապակցությամբ։ Ամենակարևորն այն է, որ Իրանը պահպանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցելու է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, ինչը վերաբերում է նաև Իրանից Ռուսաստան ցածր հարստացված ուրան մատակարարելուն՝ բնական ուրանի մատակարարման դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել