100-200 տարի անց ջրի մակարդակը Համաշխարհային օվկիանոսում անխուսափելիորեն կբարձրանա ավելի քան 1 մետրով։ Այս մասին գրում է AFP-ն՝ հղում անելով NASA-ի աշխատակիցների հայտարարությանը։
«Ավելի քան 150 մլն մարդ, որոնց մեծ մասը բնակվում է Ասիայում, ապրում են ջրի ներկայիս մակարդակից մեկ մետրի սահմաններում»,- ասել է ԱՄ ազգային աերոտիեզերական գործակալության Աշխարհագրության ստորաբաժանման ղեկավար Միխայիլ Ֆրայլիխը։
Ինչպես նախազգուշացնում է NASA-ն, հեղեղման սպառնալիքի տակ կարող են հայտնվել նաև ԱՄՆ որոշ առափնյա նահանգներ և այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Տոկիոն և Սինգապուրը։
«Հավանական է, որ հեղեղումը Երկրի երեսից լիովին կջնջի ամբողջ ժողովուրդների, որոնք ապրում են Խաղաղօվկիանոսյան ավազանի կղզիներում»,- նախազգուշացրել է նա։
Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանն ակտիվորեն նպաստում է Անտրակտիդայի և Գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքը։



