Մի քանի ամսից տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ընտրությունները անցնում են անկանխատեսելի, մեր երկրում լինելու է հակառակը: «Պայքար, պայքար մինչև վերջ-երկիրն արեցիք ՀԱԿմեջ»` բավականին տեղին են ասված այս խոսքերը. այսօրվա ընդդիմությունը սպառվել է, այդ է վկայում նրանց ցանկությունը միանալու ԲՀԿ-ին: Եթե լինենք անկեղծ, ապա ԲՀԿ-ն նույնպես քիչ բան չի արել ժողովրդի համար, սակայն այսօր Հայաստանում կան բազմաթիվ բարերարներ, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր երկրում: Նույն ձևով կարող է թեկնածություն դնել Ռալֆ Յիրիկյանը կամ Տիգրան Կարապետիչը, բայց դե դիվիդի ու ադամանդ բաժանելով նախագահ չեն դառնում: Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը - 664 640 ձայն (44,02 %)՝ ահա այսքան մարդ վստահում է մեր իշխանությանը: Լինել երկրորդը դա դեռ չի նշանակում լինել պարտված, պարզապես առաջինին վստահում և հավատում է ավելի շատ մարդ: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, նույնիսկ եթե դա տեղի չունենա ընտրություններից առաջ, ապա դրանից հետո այն անխուսափելի կլինի, հակառակ դեպքում դա արդեն կլինի միայն աթոռի համար պայքար: Տեղին են Չարենցի խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել