Image result for սահմանադրությունՍահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախագահական նստավայր գնալ-չգնալու հարցն աներկբայորեն կապված է այդ փոփոխությունների հանդեպ քաղաքական ուժի` հիմնավոր/համոզիչ քաղաքական դիրքորոշում ունենալ-չունենալու հետ: Եթե քաղաքական ուժը կատեգորիկ դեմ է փոփոխություններին, ուրեմն Բաղրամյան-26 գնալ-չգնալու հարց չպետք է լինի: Եթե «դեմ» է կամ «դեմ» է քվեարկելու/քարոզելու, բայց գնում է հանդիպման, ուրեմն դա ցիրկի կլոունություն անել է, իսկ քաղաքական առումով` ինքնասպանություն է: Եթե կողմ է, բայց սկզբից ևեթ չի մասնակցել փոփոխությունների մշակմանն ու սոսկ գնում է նախագահական՝ նկարվելու, ապա այդ ուժը միգուցե ամեն ինչ է, բայց քաղաքական չէ: Իրականում վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը կամ նկարվելը չէ, այլ քաղաքական ուժի անսկզբունքայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել