«Կենտրոն» հեռուստաընկերությունը 22.11.2012 «Էպիկենտրոն» հաղորդման ընթացքում լրագրող Նաիրի Հոխիկյանի հեղինակմամբ մի կեղտոտ (այլ, ավելի համապատասխան բառ պարզապես չեմ գտնում) ռեպորտաժ հեռարձակեց Րաֆֆի Հովհաննիսյանի` Բաքվում ունեցած հարցազրույցի մասին: Հատվածական ներկայացմամբ եւ սխալ թարգմանությամբ աղավաղելով նրա անգլերեն խոսքը` լրագրողը եւ հաղորդավարը ներկայացրեցին այն որպես հակահայկական ելույթ: Մենք լավ գիտենք, թե ում է պատկանում «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ում է ծառայում եւ որ քաղաքական ուժի կողմից է ուղղորդվում (ի խախտումն օրենքի): Եվ ԲՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ վերջերս «Ժառանգություն» կատարած այցի լույսի ներքո նման ոչ-բարեկամական (եթե չասենք թշնամական) արարքը` սեւ PR-ը, «Ժառանգության» ամբողջ ղեկավար կազմի, կուսակցության բոլոր անդամների համար, կարծում եմ լուրջ մտորումների եւ համապատասխան հետեւություններ անելու տեղիք է տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել