Image result for ժառանգությունՔիչ առաջ հայտնի դարձավ, որ «սարեր շարժող» Ժառանգությունը հրաժարվել է գնալ Բաղրամյան 26 և հանդիպել երկրի առաջնորդին։

Պատճառները կարող ենք թվարկել, սակայն փաստացի չի կարող լինել որևէ հիմնարար պատճառ, որ չստիպի այս քաղաքական ուժին համախմբվել երկրի քաղաքական ու կուսակցական դաշտի ապագան ձևավորող օրակարգի շուրջ։

Գուցե Ժառանգությունում չեն պատկերացնում, թե որքան լուրջ ու կարևոր է լսել ու հաշվի առնել նաև քաղաքական մյուս ուժերի տեսակետներն ու մոտեցումներն ապագա սահմանադրության վերաբերյալ, գուցե նրանց համար խորթ է, որ պետության թիվ 1 դեմքը պատրաստ է լսել բոլորին և հաշվի առնել ազգի ու պետության շահերից բխող ցանկացած առողջ առաջարկություն։

Ավելին` նրանք վախեցան կիսել այն պատասխանատվությունը, որն իր ուսերին է վերցրել իշխանությունը սահմանադրությունը բարեփոխելու ճանապարհին։

Հ.Գ. Լուսանկարը հին է. ժառանգականները հանդիպում են երկրի նախագահին սահմանադրության նախնական տարբերակի քննարկման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել