ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Նախագահն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀՇ ներկայացուցիչների հետ, իսկ երեկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր  «Բարգավաճ Հայաստան»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և«Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել