Վերջերս մոդա է դարձել գնալ պատմության խորքերն ու անիմաստ, անօգուտ սկսել քննադատել բոլորին, վերլուծել ու սխալ հանել գրեթե բոլոր պատմական կերպարների գործերը՝ սկսած Տիգրան Մեծից, Տրդատով, Վարդան Մամիկոնյանով, Արշակ Երկրորդով, Ներսես Մեծով, Լուսավորիչով, դաշնակցականներով, հնչակներով՝ մինչև մեր օրերը՝ Սպարապետից, Վանոյից, ՀՀԿ-ից բռնած՝ Ժառանգություն, ՀԱԿ Քաղպայմանագիր, ԲՀԿ ու մնացած բոլորով վերջացրած: Լրիվ նմանվել եք շախմատային մեկնաբաններին, էն որ երկու հզորագույն գրոսմայստերների ավարտված խաղ են մեկնաբանում և վերջում ասում՝ եթե այսինչ զինվորը а3-ից չտաներ a4, խաղը չէր պարտվի: Հիմա պատկերացրեք՝ էդ մեկնաբանը գրոսմայստերի հետ նստի խաղի, քանի՞ քայլից կինդերմատ կլինի՝ ըստ ձեզ. Մի քիչ համեստ եղեք էլի, ձեր գլխներից մեծ բաներ մի՛ փրթեք, դրանից ձեր կշիռը չի ավելանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/889638474453840?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել