SnimokNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այսօր Վրաստանում բացվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը չի ուղղվելու հարևան որևէ երկրի դեմ։ Ղարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ:

«Ուսումնական կենտրոնի գործունեությունը որևէ կերպ չի ուղղվելու հարևան երկրներից որևէ մեկի դեմ։ Ավելին՝ այն կնպաստի տարածաշրջանային անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդմանը»,- ասել է նա։

Կենտրոնի բացումն իրականացվելու է «Կրցանիս» (Թբիլիսիի մոտ) Ազգային ուսումնական կենտրոնի տարածքում։ Դրանում կպատրաստվեն Վրաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինծառայողները։ Ավելի վաղ Ռուսաստանը քանիցս դժգոհություն է հայտնել Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոն բացելու կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել