Obama_s878x620ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Վիրջինիայում ուղիղ եթերում երկու լրագրողների սպանությունը։ Մահվան ելքով հրաձգության դեպքերն ԱՄՆ-ում ավելի վտանգավոր են դառնում, քան ահաբեկչությունները՝ հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման:

«Ամեն անգամ, երբ լսում եմ նման ողբերգությունների մասին, սիրտս կոտրվում է»,- ասել է նա։ «Մենք գիտենք, որ հրաձգության դեպքերի ընթացքում մեր երկրում ավելի շատ մարդ է զոհվում, քան ահաբեկչություններից»,- նշել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։

Չորեքշաբթի Վիրջինիա նահանգում WDBJ7 հեռուստաընկերության նախկին աշխատակից Վեսթեր Լի Ֆլանագանը կրակել էր հեռուստաալիքի օպերատորին և թղթակցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել