FotorCreated-(5)Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վուդի Ալենի նոր ֆիլմում կնկարահանվի Բրյուս Ուիլիսը: Սակայն շուտով հայտնի դարձավ, որ ռեժիսորն այլևս չի ուզում աշխատել Ուիլիսի հետ: Շշուկներ կան, որ Ուիլիսին սկանդալով հեռացրել են, հայտնում է Hitfix-ը:

Պաշտոնական վարկածով՝ Ուիլիսը հրաժարվել է Ալենի հետ աշխատելուց մեծ զբաղվածության պատճառով: Սակայն Wrap պարբերականի լրագրող Ջեֆ Սնեյդերն իր թվիթերյան էջում գրել է. «Նրան հեռացրել են, վե՛րջ տվեք գուշակելուն»:

Սնեյդերի խոսքերը հաստատել է նրա գործընկեր Թիմ Օ’Լիրին:

«Այո, այդպես է, նրան հեռացրել են: Իմ ընկերն աշխատում է նկարահանման հրապարակում: Բրյուսը ոչ մի տող չի կարողանում հիշել, ծածկաթղթերը չեն օգնում: Նկարահանման հրապարակի նրա գործընկերները քիչ է մնացել՝ խելագարվեն»,- գրել է լրագրողը:

Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Վուդի Ալենի նոր ֆիլմը պետք է էկրան բարձրանա 2016 թ., սակայն ֆիլմի ո՛չ անունը, ո՛չ սյուժեն, առայժմ չեն հրապարակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել