Panorama.am-ը գրում է.
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկրի ղեկավարի հետ այսօր տեղի ունեցած հանդիպումը նորմալ է գնահատում:
Panorama.am-ի հետ զրույցում Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ մոտ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները հանրապետության նախագահին ներկայացրել են նախագծի որոշ դրույթների վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաև որոշ առաջարկություններ:
«Երկրի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները»,-ասաց Վարդանյանը:
ԲՀԿ-ական պատագամավոր Վահան Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Բաբայանի խոսքով, ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնել էին երեկ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



